«Նոր Հայաստան»-ի միասնական շտաբը քննարկել է պայքարի ռազմավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծած «Ընդդիմության միասնական շտաբ»-ն այսօր՝ հոկտեմբերի 17-ին քննարկել է պայքարի ռազմավարությունը:

Շտաբի գրասենյակում տեղի է ունեցել Ճակատի մաս կազմող ուժերի ակտիվի առաջին ընդհանուր ժողովը, որին ներկա են եղել նաեւ Ճակատի Քաղաքական խորհրդի անդամները: Ժողովը վարել է «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը:

Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են պայքարի ռազմավարության եւ մարտավարության վերաբերյալ Քաղաքական խորհրդի մոտեցումները, դրանց մասին արդեն կայացված որոշումների բովանդակությունը, պատասխանել ժողովի մասնակիցների հարցերին, ինչպես նաեւ ի գիտություն ընդունել Ճակատի հետագա գործունեության կազմակերպման վերաբերյալ նրանց առաջարկություններն ու դիտողությունները:




Լրահոս