Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի եւ հավանաբար հրաժարական կտա: Երեկ այս մասին լուրեր էին շրջում ՀՀԿ-ում: Ըստ այդմ, Հակոբյանն օրերս է վերադարձել արտերկրից, որտեղ գնացել էր բուժում ստանալու, եւ որոշել է դիմում գրել ու անցնել թոշակի: Սակայն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացը հետաձգել մինչեւ ապրիլի 9-ը՝ Ս. Սարգսյանի երդմնակալության օրը, քանի որ որոշվել է, որ մինչեւ այդ ոչ մի փոփոխություն չի կատարվելու կառավարության կազմում: Իսկ մինչ այդ Հակոբյանը կշարունակի իր բուժումը, նաեւ՝ արտերկրում:
ԳՆՈՒՄ Է ԹՈՇԱԿԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ