Գազի նոր հաշվիչներ պետք է տեղադրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց 2016-ի գործունեության ծրագիրը:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց գազի հաշվիչներից. «Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այն հաշվիչները, որոնցից օգտվում են մեր բնակիչները, ճշգրիտ գազի ծավալ չի կարող որոշել: Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է, որ նոր հաշվիչներ տեղադրվեն, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, թե ինչքան գազի ծավալ են իրենք սպառում:

Ռոբերտ Նազարյանն էլ ի  պատասխան նշեց. «Հաշվիչների տեղադրումն ի վերջո էլի ստացվելու է բնակիչների հաշվին, որովհետև այն ներդրումները , որոնք իրականացրեց «Գազպրոմ Արմենիան», պետք է վերադարձվի շահույթի տեսքով: Իրավաբանական անձանց համար այսօր ունենք նման որոշում, որ մինչեւ 2016-ի հուլիսի 1-ն այդ հաշվիչները պետք է փոխվեն և տեղադրվեն նոր հաշվիչներ»:




Լրահոս