Կրակոցներ ԱԺ-ում. կա վիրավոր. ֆոտո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոցի մամուլի բաժնից Լուրեր .com-ին հայտնեցին, որ երիտասարդը 1988 թվականին ծնված Վրեժ Վանիկի Գալստյանն է։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք ազդրի հատվածում, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր .com-ը, դանակով զինված մի երիտասարդ մուտք է գործել ԱԺ բակ: Զինված քաղաքացին հարցին, թե ով է ինքը, պատասխանել է՝ Հիսուս Քրիստոսը:
ԱԺ լրատվական բաժնից հայտնել են, որ եղել է 2 կրակոց։ Երիտասարդը չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների հրահանգներին։ Անվտանգության աշխատակիցները կրակել են օդ, եղել է նաև երկրորդ կրակոց, որն ուղղված է եղել երիտասարդի ոտքին, քանի որ վերջինս շարունակել է առաջ շարժվել։
Լուսանկարները՝ Panorama .am-ի




Լրահոս