ԱԺ ներխուժած երիտասարդին տեղափոխում են դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ներխուժած եւ հրազենային վնասվածք ստանալու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանին այս պահին տեղափոխում են դատարան: Այս մասին NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Դատանարում պետք է որոշում կայացվի նրան հարկադիր բուժման ուղարկելու մասին, քանի որ երիտասարդը շատ ագրեսիվ է, արդեն 2-րդ գիշերն է` ինչ խնդիրներ է առաջացնում հիվանդանոցում, կանչում են ոստիկանների, հոգեբուժական բրիգադ:
Իսկ թե կոնկրետ ինչ է անում, ապա Կարեն Սահակյանը նշեց, որ հոգեկան հիվանդի վարքին համապատասխան դրսեւորումներ, մասնավորապես` “շատ ագրեսիվ է, աղմկում է, փորձում է  փախչել, սիստեմաները, պոկել, կատետրը հանել”: Բժիշկը նշեց, որ հրազենային վնասվածքը ապաքինվում է:




Լրահոս