«Պորտու-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը, Պորտուգալիայի առաջնության 8-րդ տուրում խաղալով «Բրագա»-ի դեմ խաղում, անցկացրել է կարիերայի 900-րդ հանդիպումը:
Record-ը գրում է, որ հոբելյանական խաղում Իսպանիայի հավաքականի 34-ամյա դարպասապահն անառիկ է պահել դարպասը: Գրանցվել է 0:0 հաշիվը:
900 խաղերից 725-ը Կասիլյասն անցկացրել է Մադրիդի «Ռեալ»-ում, 164 անգամ խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով, իսկ «Պորտուի» կազմում մասնակցել է 11 հանդիպման: