Տուլայի դատարանը նոյեմբերի 4-ին կալանքի տակ է վերցրել ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը:
«Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Դատարանը կալանքի տակ է վերցրել նրան: Ութ մարդ է մահացել դեպքից: Ամբողջ օրը զբաղված ենք դեպքի հարցերով», – տեղեկացրեց Ռաֆիկ Պապյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3ին` ժամը 04.44ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08ին Մ4 դաշնային ավտոճանապարհի 220րդ կմում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ -Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտայինընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևսչբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից առայժմ հայտնի է միայն մեկի անունը` Սպարտակ ՑոլակիՆալբանդյան (ծնվ. 1947թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի: