Իկեր Կասիլյասը պարգևատրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ  Իկեր Կասիլյասը, ով ներկայումս հանդես է գալիս «Պորտու»-ում, պարգևատրվել է սպորտի բնագավառում Իսպանիայի բարձրագույն պետական շքանշանով:

Լեգենդար դարպասապահին պարգևը հանձնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն: «Շնորհակալ եմ այս շքանշանի համար: Այն նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են և կարիերայիս տարբեր փուլերում սատարել են ինձ:

Հուսով եմ՝ կարիերաս ավարտելուց հետո կհիշվեմ ոչ միայն իմ մարզական նվաճումներով, այլ նաև հասարակությանը մատուցած ծառայություններիս համար»,- ասել է Կասիլյասը:




Լրահոս