«Նոր Հայաստան»-ը զորակցություն է հայտնել Լիբանանի և Ֆրանսիայի ժողովուրդներին.
««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը խորը ցավով տեղեկացավ նոյեմբերի 12-ին և 13-ին Լիբանանում և Ֆրանսիայում իրար հաջորդած ահաբեկչական գործողությունների հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու և վիրավորվելու մասին լուրերին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է մեր ժամանակաշրջանի այս ահավոր չարիքը՝ ահաբեկչությունը, ցավակցում է Լիբանանի և Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդներին և իր զորակցությունն է հայտնում նրանց»: