Ուկրաինայում ծեծի են ենթարկել 58-ամյա հայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 10-ին Ուկրաինայի Բերդիչև քաղաքում երկու երիտասարդ դաժան ծեծի են ենթարկել հայազգի մի տղամարդու: Տուժած տղամարդըդիմել է քաղաքային հիվանդանոց՝ դեմքի հատվածում բազմաթիվ վնասվածքներով: Բերդիչևի ոստիկանությունը տուժած տղամարդու նկարագրության օգնությամբ ձերբակալել է 1994 և 1991 թվականին ծնված երկու տեղացիների: Ներկայում նրանք գտնվում են ոստիկանության բաժանմունքում: Նրանց սպառնում է 4-5 տարվա ազատազրկում:




Լրահոս