Նոր Նորքի 3-րդ զանգվածում արտառոց դեպք է տեղի ունեցել. ամուսիններն իրար ծեծի են ենթարկել, ապա՝ երկուսն էլ հայտնվել ամբաստանյալի աթոռին:
Այսպես, ArmLur.am-ը տեղեկանում է, որ այս տարվա հունիսի 8-ին ամուսիններ 28-ամյա Արամ Փ.-ն և 25-ամյա Անի Ի.-ն Նոր Նորքի 3-րդ զանգվածում վիճաբանել են, ապա ծեծել իրար: Արամ Փ.-ն Արարատի Ավշար գյուղից Երևան է եկել՝ իր երեխային տեսնելու: Ապա վիճաբանություն է ծագել ամուսինների միջև ընտանեկան և ամուսնական հարցերի շուրջ: Արդյունքում՝ Արամ Փ.-ն մի քանի անգամ հարվածել է կնոջը, վերջինս էլ իր հերթին հարվածել է ամուսնուն, կծել նրա ձախ գոտկային հատվածը:
Եվ ահա, ամուսիններն ամբաստանվում են ծեծի մեղադրանքով: