Կատալոնական «Բարսելոնա»-ն կարող է հրաժարվել թիմի երկու առաջատարների՝ Լիոնել Մեսսիի և Նեյմարի ծառայություններից: Որպես պատճառ նշվում է կատալոնական ակումբի ֆինանսական ծանր վիճակը:
Խաղացողների, մարզիչների և ակումբի մյուս աշխատակիցների աշխատավարձերին ուղղվում է եկամուտների շուրջ 73%-ը: Իսկ նրանց ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներն են Մեսսին և Նեյմարը:
Daily Mail-ը նշում է, որ Մեսսիի և Նեյմարի տեղափոխության ամենահավանական ակումբները «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ն են: