Մարդու իրավունքների պաշտպանի հաջորդ թեկնածուին առաջադրելու է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Հանձնաժողովի այսօրվա նիստում ընթացող քննարկման ժամանակ հարցը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան: Նա նշեց, որ ուժի մեջ է մտել նոր Սահմանադրության՝ Մարդու իրավունքների վերաբերող համապատասխան գլուխը, որի համաձայն ՄԻՊ թեկնածու է ներկայացնելու ոչ թե Ազգային ժողովը, այլ՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովը:
Հանձնաժողովը մինչև ԱԺ քառօրյա նիստը պետք է ներկայացնի Օմբուդսմենի նոր թեկնածու: Ըստ նոր կարգի՝ հանձնաժողովի թեկնածու է ներկայացնելու հանձնաժողովի անդամների 1/3-րդը և ընդդիմադիր գործիչների խոսքով՝ ստացվում է, որ ՄԻՊ թեկնածուի ներկայացման հարցը ՀՀԿ-ի մենաշնորհն է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց` միանշանակ է, որ ընդդիմություն հնարավորություն չի ունենա առաջադրել թեկնածուի: Հովհաննես Սահակյանն էլ համաձայնեց ու նշեց, որ հարցը կքննարկվի, գուցե վերանայվի 1/3-րդ համամասնությունը: