Ջորջ Քլունին և Անգելա Մերկելը քննարկել են փախստականների խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, նրա կինը՝ փաստաբան Ամալ Քլունին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Եվրոպայում փախստականների հետ կապված իրավիճակը, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Հանդիպումը կայացել է Բեռլինում, որտեղ Քլունին մեկնել է՝ մասնակցելու կինոփառատոնի շրջանակներում «Կեցցե, կեսարը» ֆիլմի ցուցադրությանը:

Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ինչպես նշում է պարբերականը՝ այդ ճգնաժամն արդեն «մեծագույնն» է անվանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից:

Մերկելի կանցելարիայի ներկայացուցիչները հրապարակել են հանդիպման լուսանկարները, սակայն զրույցի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս