Տեառնընդառաջը ոչ բոլորն են ընդունում. ո՞րն է տոնի խորհուրդը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստծո սուրբ զորավարը փետրվարի 13-ին մեզ հիշեցնում է առաքելական պատգամը՝ «Առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին», «որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին»:

Այսպես է բնութագրում Տեառնընդառաջը Հայ առաքելական եկեղեցին: Մինչդեռ ArmLur.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը տոնը քրիստոնեական չի համարում. այն հեթանոսական ժամանակներից է ժառանգություն մնացել: Եկեղեցին, չկարողանալով վերացնել տոնը նշելու ավանդույթը, դրան քրիստոնեական երանգներ է հաղորդել:

Մեր բոլոր հարցվողները տեղեկացված էին Տեառնընդառաջի խորհրդից, սակայն ոչ բոլորն են այն նշում:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս