Հրապարակ. Երկուշաբթի օրվանից ՀՀ նախագահը, փաստորեն, Էդուարդ Շարմազանովն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “Երկուշաբթի օրվանից ՀՀ նախագահը, փաստորեն, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Եթե երկրից բացակայում է ՀՀ նախագահը, նրա պարտականությունները դրվում են ԱԺ նախագահի վրա, եթե ԱԺ նախագահն է բացակայում, ԱԺ նախագահի պաշտոնակատար է դառնում նրա առաջին տեղակալը:
Չնայած ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգ կմեկնի հունիսի 26-27-ը, սակայն կիրակի օրվանից նա Հայաստանում չէ: Որոշ տեղեկություններով, նախ մեկնել է Մոսկվա` տիկնոջ հետ, ինչն էլ ոմանց մոտ կասկած էր առաջացրել, թե մոսկովյան “Արարատ հայաթում” ծառուկյանաքոչարյանական հերթական ,տուսովկանե է լինելու, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ Ծառուկյանն ու Քոչարյանը Հայաստանում են, ուստի նման բան չկա: Իսկ կիրակի երեկոյան Արգամիչն արդեն Փարիզում էր, նրան դիմավորել են հայաստանյայց դեսպանատան աշխատակիցները:
Շարունակությունը` “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս