ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին գտնվում է կալանքի տակ, ապա այդ դեպքերում սահմանափակվո՞ւմ է նրա նամակագրությունը հարազատների հետ:

Արուսյակ Մխիթարյան (43 տարեկան, վաճառողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ա. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կալանավորված անձանց թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով եւ առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:
Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Գրաքննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը (օրենք, հ. 17):

«Իրավունքի պաշտպանություն առանց
սահմանների» հասարակական կազմակերպություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Չնայած օրենքը թույլ է տալիս, որ նամակագրության գրաքննություն կարող է միայն դատարանի որոշմամբ իրականացվել, բայց մեզ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կալանավորների նամակագրությունը գրաքննվում է կամ էլ շատ դեպքերում նրանց նամակներն ուղղակի տեղ չեն հասնում: Ի դեպ, նմանատիպ դեպքերի ահազանգեր ե՛ւ մամուլում են եղել, ե՛ւ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում:




Լրահոս