ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կա՞ իրավական որեւէ հիմք, երբ մաքսային մարմինները հսկողություն իրականացնելու նպատակով կազմակերպությունից պահանջում են ապրանքների մաքսազերծման հետ կապված փաստաթղթեր ապրանքի մաքսազերծումից 1 տարի հետո:

Սամվել Պողոսյան (54 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման օրինականության ստուգման, այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հաշվառման, ինչպես նաեւ մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման ճշտության ստուգման նպատակով մաքսային մարմինները սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հայտարարատուի կամ ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով, ապրանքների բացթողումից հետո՝ երեք տարվա ընթացքում, իրավունք ունեն ստուգել հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ՝ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխման փաստով պայմանավորված ապրանքներ տեղափոխող անձի կողմից ՀՀ մաքսային օրենսդրությանը համապատասխան ստանձնած պարտավորությունների կատարման ճշտությունը: Ապրանքների բացթողումից հետո հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ ապրանքներ տեղափոխող անձի ստանձնած պարտավորությունների կատարումը ճշտելու նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն ստուգել բաց թողնված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխման եւ մաքսային սահմանով բացթողումից հետո դրանց հետագա շրջանառության վերաբերյալ տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերը:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե գովելի է, երբ յուրաքանչյուր կառույց փորձում է իր աշխատանքը հնարավորինս բարեխիղճ կատարել: Բայց լավ կլիներ, որ դա համատարած բնույթ կրեր, այլ ոչ թե գործեր հայտնի` խնամի-ծանոթ բացառություններով:




Լրահոս