Հարսնաքար ռեստորանի մոտ պիկետ է լինելու՝ ընդդեմ երգիչների հարսանիքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Վահե Ավետյան” հասարակական շարժումն այսօր՝ հուլիսի 4-ին պիկետ է հրավիրել “Հարսնաքար”  ռեստորանի մոտ՝ բողոքելով երգիչներ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողության դեմ:
“Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարո մտադրության նկատմամբ:  Արտահայտենք մեր բողոքը՝ մերժելով բարբարոս բարքերը”,- ասվում է “Վահե Ավետյան” հասարակական շարժման տարածած հայտարարության մեջ:
Պիկետը կայանալու է ժամը 19:30-ին, Ավան թաղամասի “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում:
Հիշեցնենք, որ “Ժողովուրդ” օրաթերթը այսօրվա իր համարում գրել էր, որ այսօր “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը:
“Մեր տեղեկություններով` հարսանիքի քավորը Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն է: Մ. Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչու է որոշել իր հարսանիք անցկացնել մի ռեստորանում, որը բավական տխուր հռչակ ունի, քանի որ այնտեղ դեռեւս մեկ տարի առաջ դաժանաբար ծեծվել ու սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը:
“Ուղղակի իմ հայրը տարիներ շարունակ աշխատում է այդ ռեստորանում որպես երաժշտական խմբի ղեկավար, հետեւաμար երաժշտական կոլեկտիվը մեր մտերիմներն են: Հայրիկիս աշխատավայրը լինելով` ես նպատակահարմար եմ գտել մեր հարսանիքն անցկացնել հենց այդ ռեստորանում: Ուրիշ որեւէ պատճառ չկա, իսկ տհաճ լինելու առումով, ուղղակի եթե կարիքը կա, ես կարող եմ ներողություն խնդրել մահացած բժշկի հարազատներից”:




Լրահոս