Էրդողանը խոստանում է «ծնկի բերել ահաբեկիչներին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «ծնկի բերել ահաբեկիչներին»՝ ի պատասխան մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության, փոխանցում է BBC-ն:

Նրա խոսքով՝ ահաբեկչությունը, որը տասնյակ մարդկանց կյանքեր խլեց, կամրապնդի երկրի անվտանգության ուժերի վճռականությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

Երկրի ՆԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ահաբեկչության հետաքննությունը կավարտվի այսօր և կհայտարարվեն ահաբեկչության կազմակերպիչների անունները:

Մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչությունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս