Երեւանում հինգ օր շարունակ կայացան ներքաղաքային տրանսպորտի 50-100 տոկոս թանկացման դեմ բողոքի ակցիաները։ Այս մասին գրում է “Առավոտ” թերթն ու հավելում. “Քաղաքապետարանը հրապարակել էր Երեւանի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցսանկը, որն ավելի շատ հարցեր է առաջ բերում։ Ցանկում կա 69 կազմակերպության անուն։ Երեւանն էլ, ըստ պաշտանական տվյալների, ունի ավելի քան մեկ միլիոն բնակիչ։ Նման հարաբերակցության դեպքում եւ ընդհհանրապես բնակչության շահը գերակա է։ Բիզնեսն էլ սոցիալական պատասխանատվություն պիտի ունենա եւ այլն։ Գլխավորը, որ պարզ էր առանց ցուցակի էլ, Երեւանի գծատեր-քաղաքապետն ու ավագանին խախտել են ՀՀ Սահմանադրությունն ու “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” օրենքը…
Մանրամասները՝ այսօրվա համարում