Ի տարբերություն Երեւանի նախկին քաղաքապետերի՝ Տարոն Մարգարյանն ավելի ճկուն գտնվեց եւ զգալով իր գլխին պտտվող «սեւ ամպերի» խտությունն ու վերահաս վտանգները՝ որոշեց նահանջել: Նա երեկ կասեցրեց իր իսկ կայացրած որոշումը՝ քաղաքային տրանսպորտը 150 դրամ դարձնելու մասին՝ որոշելով պահպանել նախկին 100 դրամը: Թե ինչքան ժամանակ երեւանցիները կշարունակեն երթեւեկել 100 դրամով, դեռ անհայտ է, քանի որ քաղաքապետը ցանկացած պահի կարող է վերանայել իր կասեցման որոշումը: Իսկ ինչ վերաբերում է Տ. Մարգարյանի շուրջ պտտվող վտանգներին, ապա նշենք, որ դրա պատճառները շատ են: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանին եւ նրա երիտասարդ շրջապատին նախ դուր չի եկել այն, որ Մարգարյանն ինքնուրույն որոշումներ կայացնելու ձգտումներ է ցուցաբերել, բացի այդ, լուրեր կան, որ իր մտերմիկ շրջապատում Տարոնը խոսել է իր՝ ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու դառնալու հավակնությունների մասին: Եվ սա արդեն բավական էր, որպեսզի Մարգարյանի շուրջ օղակը սեղմվեր, ինչը եւ արվեց՝ այդ թվում եւ հասարակական ակտիվությունը «խթանելու» գնով: Ու եթե նա չզիջեր, կկորցներ աթոռը:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՏԺՈՒՄ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ