ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԴՐԵՆ ՎԱՏ Է
Երգիչ Անդրեն երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ գտնվում է շատ ծանր վիճակում: Իսկ պատճառը, ըստ երգչի, գերլարվածությունը եւ… տրանսպորտի թանկացումն է: Անդրեն նախօրեին երկու անգամ շտապօգնություն է կանչել եւ թուլության հետեւանքով չի կարողացել մեկնել  Յուրմալա` սատարելու Հայաստանի մասնակից Մերի Մնջոյանին:

ՄԻԱՍԻՆ ԵՆ
Օգոստոսի 7-11-ին «Միասին» երիտասարդական շարժումն արդեն հինգերորդ անգամ  կազմակերպում է համահայկական երիտասարդական կրթական «Միասին 2013» ֆորումը:   Այն կիրականացվի «Սեւան» ազգային պարկի տարածքում եւ իրենից կներկայացնի վրանային ճամբար, որը կտեւի 5 օր` մեկ հոսքով: Ինչպես միշտ, այս անգամ էլ ֆորումին հրավիրված են ՀՀ նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ, պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

ԲԱՐԻ ԼՈՒՐ
Երեկ` հուլիսի 25-ին, ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տարոն Թովմասյանը ծնող են դարձել: Ծնվել է նրանց առաջնեկը: Նորաթուխ ծնողները բալիկին սկեսրայրի պատվին Աշոտ են կոչել: Փոքրիկ Աշոտը լույս աշխարհ է եկել 51 սմ հասակով եւ 3 կգ 200 գրամ քաշով: Հռիփսիմեն եւ բալիկն այժմ ծննդատանն են եւ իրենց լավ են զգում:




Լրահոս