Ժողովուրդ. Որքա՞ն մարդ է Հայաստանից դիմում ԵՄ երկրներում ապաստան ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպական վիճակագրական վարչությունը՝ Եվրոստատը, ներկայացրել է 2013 թվականի առաջին եռամսյակի տվյալները Եվրամիության երկրներում ապաստան հայցողների վերաբերյալ։ Ըստ ,Ազատությանե՝ վերջին 12 ամիսների ընթացքում Եվրոպայում ապաստան է հայցել 5 հազար 300 հայաստանցի, Վրաստանից՝ շուրջ կրկնակի շատ՝ 11 հազար 35 հոգի, հարեւան Թուրքիայից՝ մոտ 6 հազար 300-ը, իսկ Իրանից Եվրոպայում հաստատվելու համար ապաստան է խնդրել շուրջ 14 հազար մարդ։
Փաստորեն, Եվրոպայում ապաստան փնտրող հայաստանցիների թիվն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 12 տոկոսով՝ շուրջ 200-ով։ Այս տարվա առաջին երեք ամիսներին 1355 հայաստանցի է ապաստան խնդրել Եվրոպայում, համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանից ապաստանի համար եվրոպական երկրներին դիմած քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 10 տոկոսով ավելացել է եւ կազմում է 2310։
Հարեւան Ադրբեջանը տեղ չի գտել այն 30 երկրների շարքում, որոնց քաղաքացիները ամենից շատ են դիմում եվոոպական երկրներին՝ ապաստանի համար:
Առավել մանրամասն՝  այսօրվա համարում




Լրահոս