ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք չենք կարող խաբել ժողովրդին եւ ասել, որ վաղը բոլորը կապրեն դրախտում: Բայց պետք է հասկանալ մեկ բան` խնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն փոխզիջման ճանապարհով»:

Էդուարդ Շարմազանով «Առավոտ»

Իհարկե, այստեղ չի կարելի չգնահատել Էդուարդ Շարմազանովի ազնվությունը եւ ժողովրդին չխաբելու նրա ցանկությունը: Եվ, քանի որ մարդն ազնիվ է ու անկեղծ, ապա նույն ազնվությամբ կարող է նաեւ գիտակցել ու խոստովանել, որ իրենց թիմը` ՀՀԿ-ն, չի կարողանում լուծել երկրում առկա խնդիրները, ի վիճակի չէ: Ուստի լավ կլիներ, որ նույն հանրապետականները նույն ազնվությամբ հեռանային՝ իրենց տեղը զիջելով նրանց, ովքեր կարող են լուծում տալ առկա խնդիրներին: Իսկ փոխզիջման մասին խոսք լինել էլ չի կարող, քանի որ ՀՀԿ-ն զիջել չի սիրում: Նրանք ելել են «շալակն աշխարհի»:




Լրահոս