ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴՐԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
«Երեւան-աուդիտ կոնսալտ» ՓԲԸ-ի կողմից «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ին կից ֆինանսական հաշվետվությունների աուդիտ է իրականացվել: Ըստ «Ժողովուրդ»-ին տրամադրված փաստաթղթի, կատարված վերահսկողությունը ներառել է ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը` առ 31-ը դեկտեմբերի 2012թ.-ի հաշվետու տարվա ավարտված համապարփակ ֆինանսական արդյունքների: Ըստ այդմ, սեփական կապիտալում փոփոխությունների եւ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ծանոթագրությունները, որոնք ներառում են հաշվապահական հաշվառման քաղաքականութան հիմնական դրույթները եւ այլ բացատրական տեղեկատվություն: Ըստ «Երեւան-աուդիտ կոնսալտ» ընկերության, «ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը առ 31-ը դեկտեմբերի 2012թ., ինչպես նաեւ նրա գործունեության արդյունքները ու դրամական միջոցների հոսքերը հաշվետու 2012թ. տարվա համար՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն»: Ասել է թե՝ դրական կարծիք է տրվել:

ՆԱՄԱԿ ՔՆՆՉԱԿԱՆԻՑ
Մայիսի 16-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի գործով երեկ Իջեւանի քննչականից մահացած զինվորի հորը նամակ է եկել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Լյուքսի հայրը՝ Իշխան (Աշխարհիկ) Ստեփանյանը: «Արդեն երրորդ նամակն է գալիս, բայց ոչինչ չասող նամակներ են: Իմ տղայի գործով հիմնական քննիչը Սմբատյանն է, որը արձակուրդի մեջ է: Ես ասել եմ, որ սպասելու եմ` այդ քննիչը արձակուրդից գա, նոր ես գնամ Իջեւանի քննչական: Թե չէ` ինձ ամեն անգամ կանչում են, խաբում, թե նախնական արդյունքները սա են, նա են: Մինչեւ օգոստոսի 15-ը ժամանակ եմ տվել, որ տեսնեմ, թե ինչ են ասելու ինձ, ու նոր որոշեմ հետագա անելիքներս»,-նշեց Աշխարհիկ Ստեփանյանը:




Լրահոս