ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
«EMPYRAY» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի`ընդմիշտ  ԱՄՆ մեկնելու մասին լուրերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է հենց երգչի հետ:  Սարգիսը նկատեց, որ իր այցն Ամերիկա ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական բնույթ է կրում: Իր բացակայությունից չեն տուժում նաեւ խմբի աշխատանքները: Երաժիշտը շեշտեց, որ երկրից ընդմիշտ չի հեռացել: Խմբի մյուս անդամ Գիսանե Պալյանն էլ հավելեց, որ շուտով իրենք նոր տեսանյութ կներկայացնեն, որն անմիջականորեն կապված է Սարգիս Մանուկյանի եւ «EMPYRAY» խմբի հետ:

ՆՈՐ  ԶՈՒԳԵՐԳԵՐ
Օգոստոսի 18-20-ը Յալթայում տեղի կունենա «Մանկական նոր ալիք-2013» մրցույթը, որին  Հայաստանից որպես պատվավոր հյուր հրավիրված է նաեւ Լիդուշիկը: Փոքրիկ երգչուհին հանդես կգա Թամարա Գվերձեթելիի հետ համատեղ ելույթով, նրանք կկատարեն «ԾՈՎՌվօ չսՈջՈ» երգը: Լիդուշիկը դուետով կներկայանա նաեւ Դիանա Քալաշովայի հետ` ներկայացնելով «Քո նման» երգը:

ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի «Նոկիա» համերգասրահում կանցկացվի ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ կներկայացվի նաեւ «Սինեմաքս» հեռուստաընկերության եթերով ցուցադրվող «Բանշի» սերիալը: Դրա  թվայնացման ստեղծագործական խմբի 5 անդամներից 3-ը հայեր են` Արմեն Գեւորգյան (խմբի ղեկավար), Անդրանիկ Թառանյան եւ Գեւորգ Բաբիթյան:

ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՄԱՐՁԱԿ
Էքսցենտրիկ Լեդի Գագան այս անգամ էլ իր դերի մեջ է: Նա ամբողջովին մերկացել է ամերիկյան «V magazine» պարբերականի համար: 27-ամյա երգչուհու անկեղծ լուսանկարներից մի քանիսն արդեն հայտնվել են համացանցում ու դարձել քննարկումների առարկա: Բայց երգչուհին իրեն ամենեւին էլ վատ չի զգում՝ կարդալով նույնիսկ բացասական կարծիքներ: Գագայի խոսքերով, նա անում է այն, ինչ ուզում է, իսկ ուրիշների կարծիքն իրեն այդքան էլ չի հետաքրքրում:




Լրահոս