ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց հաճախակի այցելում եմ ՀՀ: Ցանկանում եմ ձեռք բերել երկքաղաքացիություն: Խնդրում եմ ծանոթացնել երկքաղաքացիություն ստանալու կարգին ամբողջովին, կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են պետք դրա համար:

Մկրտիչ Ստեփանյան (64 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետք է դիմել. ՀՀ-ում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետությունում՝ ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն սահմանված հետեւյալ փաստաթղթերը՝
1. դիմում.
2. անձնագիրը եւ դրա պատճենը
3. 35×45մմ չափի 6 լուսանկարը
4. ծննդյան վկայականը եւ դրա պատճենը
5. ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որեւէ մեկը՝
ա. եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ՝ հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից՝ մկրտված կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված եւ ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ՝ ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ՝ հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,
դ. ծնողի ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ՝ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.
1. «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաեւ տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող՝ իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաեւ 2-րդ եւ 4-րդ ենթակետերով նախատեսված՝ ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը.
2. պետտուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի
ղեկավար Ֆիրդուս Զաքարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այն քաղաքացիները, ովքեր մտադիր են ձեռք բերել երկքաղաքացիություն, ստիպված են հավաքել մի շարք փաստաթղթեր, կատարել որոշակի մուծումներ, որից հետո նոր միայն կարող են ստանալ երկքաղաքացիություն: Թեպետ հարկ է նկատել, որ, այլ երկրների համեմատ, Հայաստանում երկաղաքացիություն  ստանալու կարգն ավելի հեշտացված է:




Լրահոս