Ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը (մականունը` Դոգ) նշանակվել է Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Այս կապակցությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Aravot.am-ին ասել է. «Ռեժիմը իր զինվորներին չի կորցնում, ռեժիմը պահում, փայփայում է նրանց, որովհետեւ նրանք պետք են գալիս ընտրությունների, քաղաքական սրացումների ժամանակ»:
ՌԵԺԻՄԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ