Նոյեմբերյան քաղաքում օգոստոսի 8-13-ը կայացած «Մարդու իրավունքներից դեպի բացարձակ ժողովրդավարություն» խորագրով ժողովրդավարության ամառային ֆորումին մասնակցած Պարույր Հայրիկյանին ուղեկցում էին 2 երիտասարդ թիկնապահներ: Պ. Հայրիկյանին հարցրինք, թե իր կյանքին հիմա վտա՞նգ է սպառնում, եւ արդյոք գո՞հ է իր դեմ կատարված մահափորձի գործով դատավարության ընթացքից: «Անվտանգության ծառայության աշխատանքից գոհ եմ, քանի որ կարողացան կարճ ժամանակամիջոցում գտնել եւ բացահայտել կատարողներին: Բայց դժգոհ եմ, որ 100 հազար դոլար գումար է փոխանցված, անուններն էլ կան՝ ով է փոխանցել… 100 հազար դոլարը փոխանցել են, դրա հետքերով վախենում են գնալ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա, եթե ես հանկարծ հրաժարվեմ, վաղը մի բան լինի, գիտե՞ք չէ, կասեն՝ տեսա՞ք՝ ինքը հրաժարվեց: Դրա համար պետությունը ինչ որոշել է, ես չեմ խանգարում»,- պարզաբանեց Պ. Հայրիկյանը:
100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ