Ոչ մի փոխզիջում, Ալիևը պիտի ծնկաչոք ներողություն խնդրի. Ռուստամ Գասպարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը նոր է վերադարձել Արցախից և լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեր զինվորների ոգին անկոտրում է:

Անդրադառնալով Ղարաբաղյան հարցի լուծման հնարավոր տարբերակներին` Գասպարյանը նշեց, որ ոչ մի դեպքում չեն համաձայնի նույնիսկ մի թիզ հող զիջել:

«Ալիևը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի մեր նախագահից ու մեր նախագահը կների թե չէ, նոր … մենք պիտի Ալիևին հասցնենք այդ աստիճանի: Ոնց կարող ենք համաձայնվել, որ ինչ-որ տարածքներ տանք, որով մեր արյան գնով են ձեռք բերվել: Փոխզիջում չի կարող լինել, ինչը փոխզիջենք», – հայտարարեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս