Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում. սահմանային լարվածությունից մինչև եռատոն. շաբաթվա ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: ArmLur.am-ն ամփոփում է շաբաթը:

02.02.2016թ.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր ուղղություններում նկատվում է ադրբեջանական զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր տեղեկացնում  է Պաշտպանության բանակը:   Մայիսի 2-ին Ստեփանակերտի հիվանդանոցում մահացել է 20-ամյա զինծառայող Սարգիս Գասպարյանը: Նա որովայնի շրջանում վիրավորում էր ստացել ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել վիրավորված ընկերոջը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ պետք է հանդիպի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում եղել է 2007 թվականին՝ Հայաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին:

Ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքում: Ծովակ գյուղի մոտ բախվել են «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վեց մարդ է մահացել. երեքը նույն ընտանիքի անդամներ էին՝  երիտասարդ ամուսիններ ու նրանց 10 ամսական դուստրը: Նրանց մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց: «Մերսեդեսի» վարորդն ու 2 ուղևորները նույնպես մահացել են, նրանք Վարդենիս քաղաքից էին:

03.05.2016թ.

Արցախում գտնվող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շուրջ մեկ ժամ առանձնազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ, քննարկել ստեղծված իրավիճակը: Լևոն Տեր- Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, պաշտպանության բանակի ղեկավարության հետ: Ավելի ուշ՝ Արցախում լրագրողների հետ զրույցում առաջին նախագահը իր գնահատականն է տվել ստեղված իրավիճակում իշխանությունների գործողություններին:

«Երրորդմասցի Լյովիկի» և նրա սպանության մեջ մեղադրվող անձանց միջեւ տարաձայնությունները սկսվել են դեռեւս 2014թ.-ի մայիսին: Այդ ժամանակ միմյանց հետ վիճաբանելուց հետո  Ծգլ, Գաստիկ եւ Տլե մականուններով հայտնի ամբաստանյալենրը սկսել են հետևել Լեւոն Ղազարյանին: Դատարանում ամբաստանյալները հայտարերեցին, որ չեն ընդունում մեղադրանքը:

04.05.2016թ.

Դրամաշորթության կասկածանքով ձերբակալվել են analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը և նրա օգնականը: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Անի Հովհաննիսյանը պարբերաբար հանդիպել է իր հետ եւ ամսական 300 հազար դրամ պահանջել իր անձին եւ ընտանիքին վերաբերող սուտ եւ վարկաբեկիչ նյութերի  հրապարակումը դադարեցնելու համար:

Արցախի զորամասերից հայտնաբերվել է երկու զինծառայողի դի: 19-ամյա Կորյունը Հարությունյանի և Իգոր Հակոբյանի դիերի վրա բռնության հետքեր, հրազենային կամ բեկորային  վնասվածքներ չեն եղել:  Մահացած զինծառայողների հարազատներին ասել են, որ զինծառայողներն ինչ-որ շինությունում են եղել, որի կտուրը փլուզվել է, ինչի հետևանքով էլ նրանք մահացել են:

Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում դռնփակ հանդիպում է ունեցել  պատգամավորների հետ, քննարկել ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, դրանից բխող գործողությունները: Նրա խոսքով, առաջնագծում այսօր իրավիճակը լարված է և ցանկացած ժամանակ ցանկացած գործողություններ կարող են լինել:

Ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ «Նուբարաշենում» ստուգումները հայտնաբերել են պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման փաստեր:

05.05.2016թ.

Գործադիրը հավանություն է տվել պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:

Ազգային ժողովը երկրորդ անգամ կփորձի անցկացնել «Հրազդան ցեմենտին» արտոնություններ տրամադրելու օրինագիծը: Կառավարությունն այսօր որոշել է կրկին խորհրդարան ուղարկել աղմկահարույց օրինագիծը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ մայիսի 22-ին տեղի է ունենալու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ համագումար եւ ինքն այլեւս չի առաջադրվելու կուսակցության առաջնորդի պաշտոնին՝ փաստացի հայտնելով հրաժարական տալու մասին։

06.05.2016թ.

Ախուրյանի հիվանդանոցում այսօր ծնվել է Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի առաջնեկը: Աղջկան անվանել են Անահիտ, ինչպես հայրն էր ցանկացել:

Ազգային ժողովի պատգամավորից դրամ շորթելու կասկածանքով ձերբակալված Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանը երկու ամսով կալանավորվել են:

07.05.2016թ.

Չարենցավանում 58-ամյա տղամարդ է սպանվել: Սամվել Հարությունյանի մարմինը՝ բռնության հետքերով, գտել են շենքերից մեկի երրորդ հարկի աստիճանահարթակում:

Երեւանում 7-ամյա տղա է մահացել՝ կրկնակի վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Վլադիմիր Մարգարյանին հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում՝ երկաթգծի մոտ:

08.05.2016

Արդեն 24 տարի  մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս