Դրական է, որ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ պատրաստակամ է տեսնել թերությունները և լուծել դրանք: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա արած հայտարարությանը:
«Այս հարցերը քառօրյա պատերազմի արդյունքում օրակարգ չեն բերվել, այլ փետրվարի 12-ին նախագահն արդեն դրա մասին խոսել էր, ուղղակի պատերազմը արագացրել է բարեփոխումների ընթացքը: Միշտ չէ, որ արդյունքները միանգամից երեւում են, երբ ցորենը ցանում ես՝ միանգամից պտուղ չի տալիս, պետք է ջրեն, արեւ լինի, սերմը պետք է փայփայեն, առաջանա պտուղ: Հիմա սերմը ցանել ենք, պետք է փայփայել, որպեսզի պտուղ տա, նաեւ ժամանակ է հարկավոր, բայց այդ ընթացքում, անհրաժեշտ է, որ տարբեր մոլախոտեր այդ սերմը չուտեն»,-ասաց նա: