Հրապարակվել է Միջերկրական ծովում կործանված A320-ի որոնման օպերացիայի տեսանյութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում հայտնվել է ռադարներից անհետացած և Միջերկրական ծովն ընկած EgyptAir ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ի որոնման օպերացիան, փոխանցում է Life.ru-ն:

Ենթադրաբար, ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում: Ավիաաղետի ենթադրյալ վայր են մեկնել Հունաստանի և Եգիպտոսի փրկարարական նավերը:

Եգիպտոսում չեն բացառում, որ A320-ի վթարի պատճառն ահաբեկչությունն է եղել:




Լրահոս