Սեպտեմբերի 10-ին գազ չի լինի Դավիթաշենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Երեւանի գազաֆիկացման գազամատակարարման   մասնաճյուղը  տեղեկացնում է,  որ  փականների տեղադրման, գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով  սեպտեմբերի  10-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00 դադարեցվելու  է Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 1ա, 33/1, 49, 51/3, 53 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  պահպանել անվտանգության կանոնները:




Լրահոս