«168 ժամ թերթը գրում է. «ՀՀ անշարժ գույքի գները 2013 թվականի ապրիլից հետո մտել են կախարդական շրջան և անկախ տնտեսության վայրիվերումներից՝ գրեթե փոփոխություն չեն կրում։ Անշարժ գույքի շուկայում գնային «սառեցման» փաստը տեղ է գտել նաև ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում, որը հրապարակվել է երեկ։
«2015 թ. արտաքին և ներքին տնտեսական անորոշությունների խորացման պայմաններում անշարժ գույքի շուկայում աշխուժացում չի դիտարկվել: Ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները նախորդ տարվա համեմատ մնացել են գրեթե անփոփոխ»,- նշում է ԿԲ-ն՝ ավելացնելով, 2015 թվականին՝ 2014 թ. համեմատ, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները, 1 քմ մակերեսի հաշվարկով, աճել են 0.2%-ով, իսկ այլ քաղաքներում մնացել են անփոփոխ:
Սա իհարկե, ոչ միայն տարօրինակ է, այլ մտահոգիչ, որովհետև խոսում է կա՛մ լճացման, կա՛մ արհեստական վիճակի մասին։
Սակայն մի առումով այս վիճակը իր դրական կողմն ունի. ինչպես նշում է ԿԲ-ն, անշարժ գույքի գների տատանումներով պայմանավորված ռիսկերը նշանակալի չեն եղել ֆինանսական կայունության պահպանման տեսանկյունից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։