ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է զինծառայողներին, քաղաքացիական անձնակազմին և ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության վետերաններին մասնագիտական տոնի՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բազմադարյա պատմության ողջ ընթացքում մեր երկրի պաշտպանները պատվով իրականացրել են իրենց պարտքը, Հայրենիքին նվիրվածություն, արիություն և հաստատակամություն ցուցաբերել»,-ասվում է Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
«Եվ իհարկե, մենք միշտ կհիշենք Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր զինվորների և սպաների անօրինական սխրագործությունները, ովքեր 75 տարի առաջ իրենց վրա վերցրեցին թշնամու հարվածն ու արիաբար կռվեցին հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար »,-ասել է ՌԴ նախագահը: