Բայց ո՞վ է ասել, որ պարտադիր է, որ ես լինեմ խորհրդարանում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքին, որում գործելու է միայն համամասնական ընտրակարգը, այսկերպ արձագանքեց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, անկուսակցական Գարեգին Նուշիկյանը: «Ժամանակը կգա` բարին հետը: Նոր օրենսգրքով բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն կուսակցություններից, ժամանակը կգա` կտեսնենք: Կուսակցությունը որպեսզի առաջադրի թեկնածու, պարտադիր չէ, որ լինի կուսակցական», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան