«Ռիա նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ժամանակ ծայրահեղականների կողմից սպառնալիքը շարունակվում Է:
Վկայակոչելով «France Inter» ռադիոյի հեռարձակմանը՝ «Associated Press» գործակալությունը հաղորդում է, որ Օլանդը հայտարարել է, որ «այդ սպառնալիքը կշարունակվի դեռ երկար ժամանակ, այնպես որ անհրաժեշտ է համոզվել, որ միջոցառումը հաջողությամբ կպսակվի»:
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ մրցաշարի ընթացքում անվտանգությունը կապահովեն 90 հազար անվտանգության աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: