«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է կազմում հիմնային փոփոխություններ կատարել և արդեն իսկ հայտնել է, որ մտադիր է հրաժարվել միանգամից 13 ֆուտբոլիստներից:
Աղբյուրը հաղորդում է, որ Մոուրինյոյի «սև ցուցակում» են Խուան Մատան, Անդեր Էրերան, Մեմֆիս Դեպայը և Լյուկ Շոուն: Նշվում է, որ մասնագետը հանդիպում է ունեցել մանչեսթերյան գլխավոր տնօրեն Էդ Վուդվորդի հետ՝ քննարկելով անելիքները: