Ո՞ւմ նշանակել, որ և՛ Գևորգ Կոստանյանի սրտով լինի, և՛ Արփինե Հովհաննիսյանի հետ կարողանա աշխատել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 3 ամիս արդարադատության նախարարի տեղակալ աշխատելուց հետո Դավիթ Մելքոնյանը վերադարձավ դատախազություն: Մինչեւ ԱՆ գնալը՝ 2014-2016 թթ․ մարտ ամիսը, նա Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետն էր։ Երեկ նշանակվել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի տեղակալ: Այժմ արդարադատության փոխնախարարի տեղը թափուր է: Սա շարքային փոխնախարարի պաշտոն չէ, այն զբաղեցնողը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի, այսինքն` Գեւորգ Կոստանյանի տեղակալն է լինելու:

Դա է պատճառը, որ Արման Թաթոյանի՝ մարդու իրավունքների պաշտպան դառնալուց հետո երկար փնտրտուք էր` ում նշանակել, որ եւ Կոստանյանի սրտով լինի, եւ արդարադատության նախարար Արփինեի հետ կարողանա աշխատել: Կանգնեցին Դավիթ Մելքոնյանի թեկնածության վրա, սակայն կարճ ժամանակ անց նա կամ չարդարացրեց իրեն, կամ նրա կարիքն զգացին դատախազությունում: Մեր տեղեկություններով` փոխնախարարի պաշտոնի հիմնական հավակնորդը կառավարության պետաիրավական վարչության պետ Արտակ Ասատրյանն է: Նա եւս, ինչպես Մելքոնյանը, համարվում է Կոստանյանի թիմակիցը. աշխատել է նրա ենթակայությամբ՝ ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչությունում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս