Զինված հարձակում Նիդեռլանդներում ադրբեջանական և թուրքական սփյուռքի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդեռլանդներում զինված հարձակում են գործել ադրբեջանական և թուրքական սփյուռքի վրա, փոխանցում է ԱՊԱ-ն:

Ինչպես գործակալությանը հայտնել է ադրբեջանա-թուրքական մշակութային համայնքի ղեկավար Իլհան Աշքընը՝ հարձակումն իրականացրել են Քրդստանի Աշխատավորական կուսակցության զինյալները:

ՔԱԿ 30 զինված անձինք հարձակում են գործել մզկիթի, որից հետո սփյուռքի կազմակերպության գլխավոր գրասենյակի վրա: Գրասենյակի աշխատակիցներից մեկը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, մյուս աշխատակիցները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածներին հոսպիտալացրել են:

Նիդեռլանդների ոստիկանությունը փնտրում է հարձակում կազմակերպած անձանց:




Լրահոս