ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի մեկնարկի կապակցությամբ անցած կիրակի Նորքի բարձունքում` Հ1-ի շենքի դիմաց, տեղի է ունեցել բացօթյա համերգ: Երեկոյին ներկա են եղել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, Էմմին Նադեժդա Սարգսյանի հետ, Աշոտ Ղազարյանը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, Արա Գեւորգյանը, Նազենի Հովհաննիսյանը, Իրինա Դանիելյանը, Լալա Մնացականյանը, Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը, Արա Ղազարյանը…
Ելույթ են ունեցել «Dorians» ռոք խումբը, Սիրուշոն, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Լեյլա Սարիբեկյանը, Ռաիսա Մկրտչյանը եւ Գեւորգ Հակոբյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ:
Հեռուստաընկերության մամուլի քարտուղար Աննա Ավանեսյանի խոսքով` եթերում կրկին կլինեն  «Երգ երգոց», «Ազատ գոտի», «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումները, սակայն նորացված տարբերակներով: Կլինեն նաեւ բոլորովին նոր հաղորդումներ: Ինչ վերաբերում է սերիալներին, շուտով կմեկնարկի «Հատուկ գոտի»-ն՝ բաղկացած 24 մասից, իսկ դրա ավարտից հետո կցուցադրվի եւս մեկը:

ՄԵՔԵՆԱ ՆՎԻՐԵԼՆ ԱՄՈ՞Թ Է
Խոսակցություններն այն մասին, թե բիզնես լեդի Լիկա Մեսրոպյանն օրեր առաջ «Ռենջ ռովեր» մակնիշի նոր մեքենա է նվիրել իր ամուսնուն՝ դերասան Խորեն Լեւոնյանին, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել էր անձամբ դերասանը. «Մենք ընտանիքով երկու մեքենա ունենք եւ փոխեփոխ վարում ենք այն, որը ցանկանում ենք: Ուղղակի ամոթ է նման հիմար բաներ տարածելն ու իմ անվան հետ խաղալը: Կարծում եմ` չարժե այստեղից-այնտեղից լսած սուտ լուրերը տարածել»:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Երգչուհի Ալսուն տարիներ շարունակ հանրության աչքից հեռու էր պահում իր եւ գործարար Յան Աբրամովի դուստրերին: Երգչուհին ոչ մի զանգվածային միջոցառման չէր ներկայանում աղջիկների հետ: Սակայն օրերս Ալսուն իր աղջիկների՝ Սաֆինայի եւ Միքելլայի հետ մասնակցել է «Kinder Ծձի Awards» երաժշտական մրցանակաբաշխությանը:




Լրահոս