ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հրամայել է չեղարկել զբոսաշրջային ոլորտում Թուրքիայի հանդեպ սահմանափակումները: Այս մասին ասվում է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի արդյունքներով հրապարակված նյութերում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«ՌԴ նախագահը հայտարարել է, որ կառավարությանը հանձնարարել է սկսել թուրքական գերատեսչությունների հետ բանակցությունները՝ առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար: Նշվում է նաև, որ ռուս զբոսաշրջիկներին կթույլատրվի Թուրքիա այցելել»,-ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Էրդողանն իր հերթին հավաստիացրել է, որ Թուրքիան կապահովի իր տարածքում ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը:
Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Էրդողանը համաձայնել են հանդիպել: