Հարց քաղաքացիներից` որքա՞ն է կազմում վերելակների վարձավճարը. մանկահասակ երեխաների համար և՞ս պետք է վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որքա՞ն է կազմում վերելակների վարձավճարը, եւ արդյո՞ք անչափահասների ու մանկահասակ երեխաների համար եւս պետք է վճարել: Ինչո՞ւ են քաղաքի տարբեր հատվածներում վերելակներից օգտվելու տարբեր վարձավճարներ գործում:

Սոնա Ստեփանյան, 25 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքում վերելակների սպասարկման եւ շահագործման համար վարձավճարի չափը որոշվում է սպասարկող կազմակերպության եւ շենքի կառավարման մարմնի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա: Այն կախված է  բարձրահարկ շենքի հարկերի թվից, վերելակի վիճակից (հին, նոր, նորոգված եւ այլն) եւ տատանվում է մեկ հարկի հաշվով, առանց էլեկտրաէներգիայի ծախսի, 1000-1500 դրամի սահմաններում:

Վերելակի էլ. էներգիայի ծախսի համար գումարը գանձվում է ըստ տեղադրված հաշվիչի ցուցմունքի: Վերելակների շահագործման կանոնների համաձայն` մինչեւ 12 տարեկան երեխաները վերելակից ինքնուրույն  օգտվելու իրավունք չունեն, նրանք կարող են վերելակից օգտվել չափահասի ուղեկցությամբ:

Երեւանի քաղաքապետարանիտեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Որոշում ու գին են «կրակում»: Չնայած շատ վաղուց մայրաքաղաքում ու մարզկենտրոններում գործող  բազմաբնակարան շենքերի վերելակները փոխված պետք է լինեին: Դրանք վտանգավոր են առողջության համար` հակահիգիենիկ պայմանների եւ նույնքան վտանգավոր կյանքի համար` շահագործման ժամկետը վաղուց լրացած լինելու առումով:

Քիչ չեն եղել դեպքերը, երբ անսարք վերելակները մարդկային կյանքեր են խլել, ու քանի որ հաճախ ենք լսում, որ դրանք նորերով փոխարինելու միջոցներ չկան, ուրեմն հեռանկարները նույնպես է՛լ ավելի մռայլ են:




Լրահոս