Ամառային այս օրերին Երևանում գործող գրեթե բոլոր հյուրանոցներում ազատ սենյակ չկա, բոլոր համարները պատվիրված են, թեև դրանց ոչ այնքան մատչելի լինելուն: ArmLur.am-ը մի քանի հյուրանոցներում իրականացրած հարցախույզի արդյունքում փորձեց պարզել, թե հայաստանյան հյուրանոցներում ինչպիսի գնային քաղաքականություն է տիրում:
Մասնավորապես, «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի այցելուների 60-80 %-ը օտարերկրացիներ են: Իսկ մեր քաղաքացիները զբաղեցնում են մի ստվար մաս` ընդամենը 20%: Հյուրանոց հիմնականում այցելում են Իրանի քաղաքացիներ, հատկապես ամռան շրջանում: Ինչպես հյուրանոցի աշխատակիցը նշեց, գները հիմնականում պայմանավորված են սենյակների շքեղությունից:
«Մեր հյուրանոցն ունի 3 տեսակի ննջասենյակ՝ Single-SGL – մեկտեղանի տեղակայ, որի արժեքն է 58.700 ՀՀ դրամ, Double-DBL- երկտեղանի տեղակայում (մեկ երկտեղանի մահճակալ), որի արժեքն է 75.500 ՀՀ դրամ, Twin-TWN – երկտեղանի տեղակայում (երկու մեկտեղանի մահճակալ), որի արժեքն է 92.500 ՀՀ դրամ: Չնայած, որ ձմռանն ավելի գները մատչելի են, քան ամռանը»: Սակայն հյուրանոցի աշխատակիցը չնշեց, թե ինչով է պայմանավորված գնային աճը կամ անկումը:
Իսկ Ծաղակաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի մենեջերը մեզ հետ զրույցում նշեց « Մեզ մոտ երկու անձի համար ֆիքսված համարը կազմում է 40.000 դրամ , սակայն մինչև ամսի 15-ն ունենք 20% զեղչ: Նշենք, որ դա նախատեսված է ստանդարտ սենյակի համար : Այդ զեղչերը գործում են «big lemon» և «top softe» կայքերի զեղչի կտրոններով: Նախաճաշը ներառվում է արժեքի մեջ»:
Ըստ հյուրանոցի մենեջերի դիտարկման, հյուրանոցը լի է լինում հաճախորդներով հատկապես ձմռան ամիսներին, քանի որ և՛ հայերը և՛ օտարերկրացիները գալիս են դահուկով սահելու: Նրա խոսքով, սա ոչ թե հյուրանոցի քաղաքականությունն է, այլ ֆիքսված գներ են:
Հավելենք, որ հայաստանյան հյուրանոցների և հանգստի վայրերի մատուցած ծառայությունների թանկ և ոչ բոլորին հասու լինելու մասին շատ է խոսվել: Հատկապես դա ակնառու է դառնում, երբ եղած ծառայությունները և գները համեմատում ես արտերկրի հյուրանոցների մատուցած ծառայությունների արժեքի հետ: Մասնավորապես, օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ ոչ մեծ գումարներ ծախսելով կարող ես հանգիստ անցկացնել արտերկրում:
Լիդա Եղիազարյան