Լեռնային Ղարաբաղում կարող են «երկիր-երկիր» հրթիռներ կիրառվել. Միջազգային ճգնաժամային խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական էսկալացիայի վերսկսումը կարող է առավել կործանիչ լինել, քան ապրիլյան իրադարձությունները: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է ԼՂ հակամարտությանը նվիրված Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում:

Կազմակերպությունը նշում է, որ «երկիր-երկիր» դասի հրթիռների կիրառման լուրջ ռիսկ կա, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կարող է մեծ լինել:

Մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երրորդ երկրների դերը՝ ՄՃԽ-ն նշում է, որ Ռուսաստանն առանցքային միջնորդ և անվտանգության երաշխավոր է հանդիսանում:

«Թուրքիան ռազմական գործակցություն, կարևոր էներգետիկ համագործակցություն, քաղաքական և տնտեսական սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ: Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները լարված են: Իրանն էլ դեռևս որոշում է իր դիրքը՝ տարածաշրջանի հանդեպ, սակայն ձգտում է մեծ դեր խաղալ: Շահերը համընկնում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, սակայն Մոսկվան, որն իրեն գլխավոր միջնորդ է համարում, փորձում է ամրապնդել այդ տարածաշրջանում իր դիրքերը»,-ասվում է զեկույցում:

Անդրադառնալով ԵՄ դերին՝ կազմակերպությունը նշում է, որ Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

ՄՃԽ-ն եզրափակում է, որ ԵԱՀԿ-ն պետք է ուժգնացնի խաղաղապահական առաքելության հարցով իր աշխատանքը:




Լրահոս