«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս պահի դրությամբ առկա է 73 գրանցված կուսակցություն: Ընթացիկ տարվա ընթացքում ստեղծված նոր կուսակցություններից այս թվի մեջ ներառված են միայն «Լուսավոր Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները: Վերջինս ՕԵԿ-ի իրավահաջորդն է: Այլ կերպ ասած՝ այս տարի հիմնադրված կուսակցություններից միայն մեկն է հասցրել գրանցվել: Բայց ինչպես հայտնի է՝ միայն հունիսին եւ հուլիսի սկզբին արդեն իսկ երեք կուսակցություն է ստեղծվել:
Մի քանիսն էլ սպասվում է, որ կստեղծվեն աշնանը: Սակայն այսօր առկա վիճակն արդեն իսկ փաստում է, որ իշխող ՀՀԿ-ից բացի՝ Հայաստանի կուսակցություններից հատուկենտ ներկայացուցիչներ կհամարձակվեն առաջիկա Աժ ընտրություններին միայնակ մասնակցել: Այսինքն՝ նոր ստեղծվող կուսակցությունները եւս չեն հիմնադրվում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու համար. բոլորի նպատակը մեկ այլ կուսակցության հետ դաշինք կազմելն ու արդյունքի հասնելն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: