Ջավախքահայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիք է սպանվել, մահացած են գտել 37-ամյա կնոջն ու նրա 3 անչափահաս երեխաներին:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ երեխաները 5, 16 և 18 տարեկան են եղել: Հաղորդվում է, որ տանը եղել են միայն կինն ու նրա երեխաները, իսկ նրանց հայրը մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի:

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի իրավապահ համակարգին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ այս գործով արդեն ձերբակալված կա:

Մանրամասները կներկայացնենք քիչ ուշ:




Լրահոս