Ոչ ոք իրավասու չէ անկախ ԼՂՀ-ի փոխարեն որոշի. Վահրամ Մկրտչյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իհարեկ խաղաղ կարգավորմանը կողմ եմ, իհարկե որոշակի փոխզիջում պետք է լինի, բայց քանի դեռ մեր արտաքին գերատեսչությունը և բանակցային խմբի պատասխանատուները չեն եկել ընդհանուր եզրակացության, ինչ-որ բան ասելն անիմաստ եմ համարում: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:

«Իհարկե, որպես քաղաքական գործիչ այն մարդը չեմ, որ ընկնեմ էժան հեղինակության հետևից և ասեմ՝  ոչ, ոչ մի թիզ հող, ես դեմ եմ: Իհարկե, ես հոգեբանորեն որպես հայ դեմ եմ: Եվ գլոբալ առումով նաև վստահ եմ, որ այն ստատուս-քվոն, որ կա, այն կարողանալու ենք պահել, եթե անակնկալներ կամ «չեպեներ» չլինեն»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս